Բայդենի օրոք ՀՀ-ի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվի, կլինեն միայն շտկումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Ամերիկագետ Սուրեն Սագսյանն անդրադարձել է ԱՄՆ-ի 46-րդ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը։ Նա նշել է, որ այս միջոցառումը ԱՄՆ-ի պատմության մեջ բացառիկ է նրանով, որ նախկին նախագահը՝ Դոնալթ Թրամփը, չի մասնակցելու դրան։

«Մինչ այս պահը Թրամփն իհարկե չի ընդունել իր պարտությունը, որովհետև կարծում է՝ ընտրակեղծիքներ են եղել։ Բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենալու առաջիկայում»,-ասել է ամերիկագետը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է Հայաստանին տալու Բայդենի վարչակազմը, նա նշել է, որ քաղաքական մեծ փոփոխություններ չեն լինելու։

«Իհարկե, որոշ շտկումներ կլինեն արտաքին քաղաքականության մեջ մեր տարածաշրջանի նկատմամբ, մանավանդ հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետ ուրվագծված իրողությունները»,-ասել է Սարգսյանը։ 

Ըստ նրա՝ Հայաստանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ազդեցությունը բազմաշերտ է, որովհետև թե՛ գլոբալ քաղաքականության ազդեցությունն ենք զգում, թե՛ տարածաշրջանային, թե՛ երկկողմ հարաբերությունների։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ