Պատերազմի արդյունքը, կարծում եմ, բավարար պայման չէ արտահերթ ընտրությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն ասում է՝ հասարակության տրամադրությունները շոշափել են նաև անձնական շփումների միջոցով՝ հարևանների հետ զրույցում, տաքսու վարորդների հետ երկխոսելիս և այլն: Ու հասկացել են, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու հասարակական ու քաղաքական պահանջ այս պահին չկա:

Հիշեցնենք, որ նախօրեին՝ փետրվարի 7-ին, իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ չի պատրաստվում, քանի որ հասարակական նման պահանջ չկա:

24News-ի հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ անձնական շփումները, քաղաքական ուժերի դիրքորոշումներն ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կարող է պնդել, որ արտահերթ ընտրությունների գնալու մեջ տրամաբանություն չկա:

Մեր հարցին, թե պատերազմում պարտություն կրելը բավարար պայման չէ՞ ընտրությունների գնալու համար, նա բացասական պատասխան տվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ