Սյունիքի մարզում 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 13,  24News   

․
Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում,  հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ:

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:

Քննիչի որոշմամբ ինքնաձիգն առգրավվել  եւ նշանակվել է դատաձգաբանական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կայքի տեղեկություններով՝ Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում:

--00--ԱՀ