Ինչո՞ւ IDEX-2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի հայկական տաղավարում ցուցանմուշներ չկային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ցուցանմուշ

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների տաղավարում ցուցանմուշների բացակայության վերաբերյալ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի, հայտնումէ  ԲՏԱ նախարարությունը։

Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։ 

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։ 

--00—ԼՄ