Լոռու մարզում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 14։40-ի սահմանում Պարնի գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու Mercedes C 180 մակնիշի 35 CG 767 համարանիշի ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով Mercedes-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Thumbnail