Փաշինյանը «դուրս գրված է»․ նա փորձում է վեկտոր փոխել. Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «դուրս գրված է»։ Հիմա փորձում է վեկտոր փոխել։ Նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ էր վարչապետը «Իսկանդեր»-ի վերաբերյալ անզգույշ սայթաքում թույլ տալ։

Ըստ Կարեն Քոչարյանի՝ Փաշինյանը վաղ, թե ուշ հեռանալու է՝ վերջին արյունը թափելո՞վ, թե՞ խաղաղ, թավշյա։

Քաղտեխնոլոգը նաև կարծիք է հայտնել, որ, բացի բանակից, մյուս ուժային կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության վրա ևս վարչապետն ազդեցություն չունի։

ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությունը Քոչարյանը ռազմական հեղաշրջման փորձ չի համարում, քանի որ բանակը, ըստ նրա, իր դիրքորոշմամբ ասում է, որ իշխանությունը պետք է գնա:

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս