Նիկոլ Փաշինյանը «պաժառնիկ» է դարձել, իր թիմն ամեն տեղ պատին է դեմ տալիս․ Կարեն Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ապրիլի 5-ի հանրաքվեն չի լուծելու դատարանների վստահության խնդիրը, ավելին՝ հիմա էլ ունենալու ենք Նիկոլ Փաշինյանի դատական համակարգը։ 

Քախտեխնոլոգը վստահ է, որ ինչպես մնացած բոլոր հարցերում, այնպես էլ այս քարոզարշավում ծանրության բեռը կրկին վարչապետի ուսերին է։ 

Քարոզարշավի առաջին շաբաթվա պասիվության հիմնական պատճառն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը խաղի մեջ չէր մտել։ Ողջ  իշխանական թիմում չկա նրա նման երկրորդ մարդը, որը կշփվի ժողովրդի հետ: Իրենք դա շատ լավ գիտեն։ Իր թիմն ինչի մեջ ասես այդ մարդուն քաշում է, որովհետև չեն կարողանում հարց լուծել, որովհետև ամեն տեղ պատին են դեմ տալիս։ Ինքը «պաժառնիկ» է դարձել, ընդ որում՝ ծուխ էլ լինի, մեծ հրդեհ էլ, իրեն են կանչում, որ հանգցնի»,- ասել  քաղտեխնոլոգը։

Անդրադառնալով անցնող 30 տարվան քաղաքական գնահատական տալու Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ Կարեն Քոչարյանն ասել է, որ այն կարող է նույն ազդեցությունը չունենալ, ինչպիսին կարող էր լինել 2018թվականին, երբ հանրությունը ոգևորության մեջ էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս