Ռուս ականազերծողները ԼՂ-ում վնասազերծել են 25 հազար պայթյունավտանգ առարկա․ ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

նկար
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման խումբը Արցախում շարունակում է ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները։

Ըստ գերատեսչության՝ ականազերծման ընթացքում Մարտակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են ավելի քան 30152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր:

2020-ի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինափորձարանում

ՌԴ ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

--00—ԼՄ