Վրաստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

երկրաշարժ

Վրաստանի արևմուտքում՝ Օնի քաղաքից ոչ հեռու, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, գրում է iz.ru-ն՝ հղում տալով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:

Ըստ աղբյուրի՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:46-ին Օնչևի մունիցիպալիտետի Օնի գյուղից 2 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորությունում:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռ չկա:

--00—ԼՄ