Օնիկ Գասպարյանը կատարում է ԳՇ պետի պարտականնությունները․ նա աշխատավայրում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը շարունակում է կատարել ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները, առավոտյան գնացել է աշխատանքի։ Այս մասին 24news-ին ասաց Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։

Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որը ըստ դատարանի որոշման՝ Օնիկ Գասպարյանը կարող է կատարել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի իր պարտականությունները։

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ-ի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հայտարարությունից հետո վարչապետը նրան պաշտոնից ազատելու դիմում էր ներկայացրել, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այն չէր ստորագրել և հետ էր ուղարկել կառավարություն։ Օրեր անց կառավարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատված էր համարել և առաջարդրել էր ԶՈՒ ԳՇ պետի նոր թեկնածու՝ Արտակ Դավթյանին, սակայն Արմեն Սարգսյանը վարչապետի թեկնածուին չէր հաստատել ԳՇ պետի պաշտոնում։

Օնիկ Գասպարյանը տեղեկացրել էր, որ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։

--0--ԿԿ