Ոստիկանությունն ունի օրենքով սահմանված գործառույթներ․նախընտրական գործընթացին չի միջամտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News 

ոստիկանություն

Որոշ ԶԼՄ-ներում լուրեր են տարածվում, թե ոստիկանությունը  «ակտիվորեն միջամտում է» նախընտրական գործընթացներին․ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Հայտնում ենք, որ այս կարգի լուրերը որևէ աղերս չունեն իրականության հետ։
Ոստիկանությունը և՛ նախընտրնական շրջանում, և՛ բուն ընտրությունների ընթացքում ունի օրենքով հստակ սահմանված գործառույթներ և իրեն վերապահված խնդիրները կատարել ու կատարելու է բացառապես այդ լիազորությունների շրջանակում։
Հորդորում ենք հանրային գործընթացները մեկնաբանելիս ձեռնպահ մնալ կամայական գնահատումներ անելու և քաղաքացիներին ապակողմնորոշելու մերժելի գործելակերպից»,- ասված է պարզաբանման մեջ։

--00—ՄՀ