Թուրքիան չեղարկել է Իսրայելի ԱԳ նախարարի մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 12,  24News 

Իսրայել

Վերջին օրերին  պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացման ֆոնին լարվածության նոր փուլ են մտնում Թուրքիա-Իսրայել հարաբերությունները: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։ 

Թուրքիան չեղարկել է Իսրայելի արտգործնախարար Յուվալ Շտայնիցի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին Թուրքիան իսրայելական կողմին հայտնել է Թել Ավիվում Անկարայի դեսպանության միջոցով: 

Նշենք, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումն անցկացվելու է հունիսի 18-20-ը:

Մասնակցության հրավերը չեղարկելը պատճառաբանվում է նրանով, որ Իսրայելը հարձակում է գործել պաղեստինցիների վրա և խախտել է վերջիններիս իրավունքները: 

--00—ՄՀ