Թալինի ոստիկանները խուզարկությամբ թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Մայիսի 25-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն իրականացրին Արագածավան գյուղի 46-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Տան տանիքից հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակով դեղնականաչավուն չորացված զանգված, պլաստմասսե շշի կտորներ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, կանեփանման չորացված զանգվածով ծխախոտի տուփ, պլաստմասսե տարայում աճեցված կանեփի բույս։ Բացի այդ, տնամերձ հողամասից իրավապահները հայտնաբերեցին կանեփի ևս 17 բույս։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը իրենն է։ Կանեփն ինքն է ցանել, մշակել պլաստմասսե տարաներում, բուսական զանգվածից թմրամիջոց պատրաստել իր օգտագործման համար։

Նշանակվել են դատանյութագիտական և դատատոքսիկաքիմիական փորձաքննություններ:

Քննությունը շարունակվում է։

--00--ԱԹ