Մեզ համար ամենակարևորը մեր արժանապատվությունն է, որը տրորված է․ այն պետք է վերականգնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News

․

«5165» շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

««5165» շարժման հիմնադիր անդամները և առաջնորդ Կարին Տոնոյանը քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին,  այցելեցին Վանաձոր, քաղաքացիներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետության կերտման գործում անհրաժեշտ գործողությունները, խոսվեց կրթության դերի ու նշանակության և պետության արդյունավետ կառավարման մասին:

Անդրադարձ կատարվեց  նաև ՀՀ սահմանադրաիրավական հիմնախնդիրներին, Արցախում պարտության դիվանագիտական պատճառներին, առողջապահական ոլորտի բարեփոխումներին և սփյուռքի հետ աշխատանքներում ինստիտուցիոնալ վերափոխումների անհրաժեշտությանը։

Ելույթներով հանդես եկան «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը, շարժման հիմնադիր անդամներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Գրիգորյանը, Հովհաննես Ղազարյանը, Գևորգ Թամամյանը, Տիգրան Բալոյանը:

«Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունը և մեր արժանապատվությունն է, որը տրորված է,  բայց այն պետք է վերականգնել: Հարկավոր է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու», – ասաց Կարին Տոնոյանը»:

--00--ԱՀ