Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 39, ծանր վիճակում` 225 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Կորոնավիրուս

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 270-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 19 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 225»,- նշեց Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 140-ն է, որից 83-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 414 հոգի են: 

--00--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս