Ձերբակալվեց 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը. Ռուստամ Բաքոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News

Ընտրություններ

«Վեդիում ձերբակալեցին «Պատիվ ունեմի» ընտրակաշառք բաժանողի»: Այս մասին Ֆեյսբուքայն իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Ավելի ուշ Բաքոյանը եւս մեկ գրառում արեց ընտրակաշառքի վերաբերյալ. «Արարատի մարզի Նորամարգ համայքում շուրջ 36 հոգու ընտրակաշառք բաժանած «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը ձերբակալվեց»:

Ենթադրվում է, որ խոսքը նույն անձի մասին է՝ «Պատիվ ունեմի» ներկայացուցչի: