«Այրվածքաբանության ազգային կենտրոնում» մահացել է հունիսի 17-ին էլեկտրահարված 11-ամյա տղան

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 30, 24News

․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  հունիսի 25-ին Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոնում»  մահացել է  Երևանի բնակիչ, 11-ամյա Նարեկ Քեշիշյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին՝  «համակցված տրավմա, էլեկտրահարված 1.2.3.4 աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հունիսի 22-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել էր Երևանի բնակիչ՝ 11-ամյա Հրանտ Խաչատրյանը։ Վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 17-ին «Էլեկտրական այրվածք՝ բոցով՝ 1,2,3,4 աստիճաններ» ախտորոշմամբ։ Նրա հետ նշված կենտրոն էր տեղափոխվել նույն ախտորոշմամբ նաև Երևանի բնակիչ՝ 11-ամյա Նարեկ Քեշիշյանը։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել էին, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել իրենց փողոցի հոսանքի բաժանման կետում հոսանքահարվելու հետևանքով։

--00--ԱՀ