Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

Քաղաքական

ՀՀ նախագահի հրամանագրով ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է հրամանագրում:

--00--ԿԿ