Ի՞նչ պետք է անել օդային տագնապի կամ ուժեղ երկրաշարժի դեպքում․ ՀՀ տարածքում վարժանքներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 13, 24News

նկար

«Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» և «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով վարժանքները շարունակվում են հանրապետության տարբեր մարզերում: Արմավիր մարզի Փարաքար, Գայի և Դողս համայնքներում, միջնակարգ դպրոցներում մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են բնակչության, մանկավարժական անձնակազմի և աշակերտների պատսպարումներ: Ուսումնավարժությունների ընթացքում համայնքի ղեկավարների հետ իրականացվել են բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ և առաջարկություններ:

Վայոց ձորի մարզի Հորսի հիմնական դպրոցում անցկացվել է «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Մասնակցել է թվով 12 աշակերտ և ուսուցչական կազմ, ինչպես նաև մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչներ:

«Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ են անցկացվել նաև Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր համայնքներում և միջնակարգ դպրոցներում:

Ուսումնավարժությունների ընթացքում ստուգվել են համայնքներում առկա պլանների իրատեսությունը, բնակչության տարահանման, պատսպարման հաշվարկները, համայնքների կազմավորումները և նրանց գործառույթներն արտակարգ իրավիճակների ժամանակ։

--00—ԼՄ