Կանեփի սերմ ու թուփ, մահակ ու դանակ են հայտնաբերել Արթիկի ոստիկանները

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Արթիկի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին օգոստոսի 2-ին: ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ Արթիկ քաղաքում նրանք կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 27-ամյա վարորդին ու երեք ուղևորի՝ բոլորն էլ նախկինում դատված:

Նրանց անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց, իսկ մեքենայի զննության ընթացքում վարորդը ներկայացրեց կանեփի սերմեր, 9 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ, փայտե մահակ և կանեփի թփեր:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱԹ

Տեսանյութեր