Պուտին-Մերկել հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերի հեռախոսին զանգ է եկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

Մերկել

Կրեմլում այսօր հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Հանդիպման սկզբում ՌԴ առաջնորդը զրուցակցին նվիրել է սպիտակ-վարդագույն ծաղիկների մի փունջ: 

Երբ Պուտինը ողջույնի խոսքով դիմել է Մերկելին` դահլիճում հեռախոսազանգ է հնչել: Պարզվել է, որ կանցլերն, ըստ երևույթին, մոռացել է հեռախոսն անջատել կամ ձայնն իջեցնել: Մերկելը գրպանից հանել է հեռախոսը և անջատել այն: Պուտինը ոչ մի կերպ չի արձագանքել տեղի ունեցածին և շարունակել է իր խոսքը:

--00--ԱԹ