Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է․ Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Ոչ մի կերպ չի շնորհավորվում…

Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5 000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։

Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։

Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն եւ ոչնչացված իդեալներ։

Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից անկախ գալիս է՝ նշես-չնշես։

Անկախությունը օրացույցով չէ, որ եթե կարմիր է, ապա կա։

Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է»։

--00—ԼՄ

Տեսանյութեր