Տեղի ղեկավարը Անկախության տոնի առթիվ այցելել է առաջնագիծ, որտեղ կանգնեցվել է ՀՀ դրոշը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

ՀՀ Անկախության 30-ամյակը Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշել է առաջնագծում։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել է նա և կից լուսանկարներ հրապարակել։

«Վերջինիս նախաձեռնությամբ կարևոր պոստերից մեկում փոխվեց և նախորդից ավելի բարձր տեղադրվեց հայկական դրոշը։ Բարձունքում ծածանվող եռագույնը հույսով ու հավատով լցրեց բնակիչների սրտերը։

Խորհրդանշական այս օրը բոլորի փափագն էր հաղթանակած երկրում կրկին ծածանել հայոց եռագույնը»,– գրել է Տեղ համայնքի ղեկավար։

--00—ԼՄ

Տեսանյութեր