Հայաստանում մարդիկ ուզում են փրկիչ գտնել․ մարդու, ով բոլոր հարցերի պատասխանները գիտի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

Ռուբեն Վարդանյան

Ձեռնարկատեր, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է իր՝ քաղաքականությամբ զբաղվելու, անձնագիրը փոխելու և մի շարք այլ հարցերի մասին։

«Խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է դառնալ իշխանություն, վարչապետ կամ նախագահ։ Ես այդպիսի ցանկություն չունեմ»,- ասաց նա։

Մանրամասնելով, թե ինչպես է ընդունել որոշումը՝ Վարդանյանը նշեց, որ իր համար կարմիր գիծ կար՝ Արցախի հարցը․

«Երբ մենք Արցախը կորցրինք, համարյա թե՝ կորցրինք, դեռ չենք կորցրել, բայց մոտ ենք կորցնելուն, ես երկու տարբերակ ունեի․ առաջինը՝ շարունակել հանդես գալ որպես բարերար, ապրել Մոսկվայում, Լոնդոնում, իմ ճանապարհը հանգիստ շարունակել՝ մնալով ծագումով հայ գործարար, բայց Հայաստանի հետ էջը փակել։ Կար երկրորդ տարբերակը․ այս կործանումը, այս ճգնաժամը ինձ հնարավորություն չթողեց չմասնակցել քաղաքական և հասարակական ամենակարևոր հարցերին․ ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ինչպիսի՞ն է լինելու մեր ազգի ապագան», - ասել է Ռուբեն Վարդանյանը։

 Ըստ Վարդանյանի՝ Հայաստանում մարդիկ ուզում են փրկիչ գտնել․ մարդու, ով բոլոր հարցերի պատասխանները գիտի։

«Ես ասում եմ, որ բոլորս պետք է մեր պատասխանատվություն ունենանք ապագայի հետ կապված»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր