Կողբ համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

գանձ

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Կողբ համայնքի վարչական տարածքի Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գողացել են գումար:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բաժին հրավիրված Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերի 13-ին գանձանակից գողությունը կատարել է ինքը:
Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ

 

Տեսանյութեր