Աշխարհում COVID-19-ի համավարակի զոհերի թիվը մոտեցել է 5 միլիոն մարդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

կորոնավիրուս

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 242 միլիոն 482 հազար 541: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիյկան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել Է 4 միլիոն 929 հազար 545 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 45 միլիոն 300 հազար 970 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 733 հազար 213-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 127 հազար 450-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել Է 452 հազար 811:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 697 հազար 341 հիվանդացած, նրանցից մահացել Է 604 հազար 679 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է 6 միլիարդ 734 միլիոն 421 հազար 315 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ կազմել Է 634,4:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2260, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2819 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱԹ