Ճարտարի բնակչին բժիշկներ անզգուշությամբ մահ են պատճառել․ քրգործը վարույթում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

քկ

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. սեպտեմբերի 11-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1957թ. ծնված Սեյրան Վահանի Մնացականյանի կողմից անզգուշությամբ ծառից ընկնելու, մարմնական վնասվածքներ ստանալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից ենթադրաբար մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

 --00—ՄՀ

Տեսանյութեր