ԱԳՆ-ն աշխատում է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակական

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թիրախավորված աշխատանքներ է տանում՝ ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը ԱԺ եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

Նա նախ վստահեցրեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանի տարբեր գերատեսչությունների համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

Անդրադառնալով Հայաստանի և ԵՄ-ի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ նա վստահեցրեց. «Այս հարցով ԱԳՆ կողմից տարվում են թիրախավորված աշխատանքներ և ԵՄ կառույցների, և ԵՄ անդամ երկրների հետ: Իհարկե, կորոնավիրուսը չի նպաստում այդ մեկնարկի պայմանավորվածությունների վերջնականացմանը: Կարծում եմ, մենք նույնպես որոշակի «տնային աշխատանք» ունենք այս հարցում՝ առավելագույնս շուտ ժամկետներով մեկնարկը ապահովելու համար»:

--00--ԿԿ