Ալեն Սիմոնյանը հանդիպում է գերիների հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այս պահին խորհրդարանում հանդիպում է գերիների ու անհետ կորածների հարազատների հետ: Այս մասին խորհրդարանից հայտնում է 24News-ի թղթակիցը:

Հիշեցնենք` գերիների ու անհետ կորածների հարազատները երեկ ու այսօր ակցիաներ են իրականացնում` պահանջելով հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ: Պատճառը լրատվամիջոցներում տարածված տեսագրությունն է, որտեղ Ալեն Սիմոնյանը, խոսելով գերիների մասին, ի թիվս այլ մտքերի, նաև ասում է, որ իր համար գերիների հարց գոյություն չունի:

--00--ԱԹ

Տեսանյութեր