Դեկտեմբերի 24-ին Փաշինյանը մեզ համոզում էր, որ Արցախը երբեք Հայկական չի եղել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Ղազինյան

Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, ստախոս, կեղծավոր ու անսկզբունք արարածն է, որի ոչ մի կերպ հնարավոր չէ ՄԱՐԴ կոչել։ Այսպիսի գրառում է արել ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում։ 

«Ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է»: Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով ՀՀ վարչապետի պաշտոնում 2019թ-ին այս կերպ էր շնորհավորում Արցխի Անկախության օրը:

Դեկտեմբերի 24-ին այս նույն անձնավորությունը մեզ համոզում էր, որ Արցախը երբեք Հայկական չի եղել և անկախության տեսական և գործնական հնարավորություն չի ունեցել:

Սա իմ երբևէ ճանաչած ամենաանբարոյական, ստախոս, կեղծավոր ու անսկզբունք արարածն է, որի ոչ մի կերպ հնարավոր չէ ՄԱՐԴ կոչել»,- գրել է Ղազինյանը։

--00—ՄՀ