ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24 News
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում է փետրվարի 19-ին Մյունխենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ 4-րդ նախագահի աշխատակազմից:
Նախագահ Սարգսյանը հուսով է, որ ամիսներ առաջ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ կատարած իր պատմական այցով (որն, ի դեպ, Հայաստանի անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանի նախագահի առաջին այցն էր) մեկնարկած երկխոսությունը երկու երկրների միջև հարաբերությունների նոր էջ է բացում:
--00—ՄՀ