Հաջորդ կրակոտ օջախը Հայաստանն է լինելու. Ալիևը ՌԴ-ից ապտակ կստանա, բայց ոչ Փաշինյանի ղեկավարությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Հաջորդ կրակոտ օջախն Արևմուտքը փորձելու է բացել Հայաստանում՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ: Ու եթե նոր ռազմական օջախ է բացվում, ապա ՌԴ-ն ուզի-չուզի նոր ռազմական ուժեր պետք է կենտրոնացնի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Զարթոնք» կուսակցության ԳՄ ղեկավար Արա Զոհրաբյանը:

«ՌԴ-ն, հասկանալով , որ Ադրբեջանին օգտագործելու են, Ալիևին հրավիրեց Մոսկվա և «ստիպեց» դառնալ իրենց դաշնակիցը՝ զգուշացնելով չմտնել «մեծ ձյաձյաների» խաղի մեջ: Իսկ արդյո՞ք Թուրքիան կթողնի, որ Ադրբեջանը հանգիստ նստի: Ադրբեջանը կընտրի Թուրքիան, և ՌԴ-ն կպատժի Ադրբեջանին ՀՀ-ի միջոցով, բայց արդեն ոչ Փաշինյանի ղեկավարությամբ»,-նշել է Զոհրաբյանը:

Նրա կարծիքով, ՀՀ-ում այդ ժամանակ ՌԴ-ին պետք կլինի նոր ղեկավար, նա չի ցանկանա Փաշինյանին տեսնել հաղթողի կերպարում:

Մանրամասները՝ տեսանյութում: