Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Նիկոլ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլը։

Կողմերը վերահաստատել են եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։ 

Հիշեցնենք, որ Բրյուսելում ապրիլի 6-ին նախատեսված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի համատեղ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

--00--ԱՀ