«Բանտարկյալից՝ վարչապետ». The Christian Science Monitor-ն անդրադարձել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Thumbnail

«Բանտարկյալից՝ վարչապետ»․ այս վերնագրով «The Christian Science Monitor» շաբաթաթերթի շապիկին է հայտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ հոդվածագրի՝ ՀՀ վարչապետն անսահման խարիզմայի տեր մարդ է, նա միասնականության շնորհիվ կարողացել է հասնել ամեն ինչի:

«Պարզ ասած, հանրահավաքների ընթացքում նա կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը պաշտպանելով միակուսակցական պետություն դառնալուց»:

Պարբերականն անդրադարձել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյան քայլերթը մեկնարկել է Գյումրիից, հասել մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց:

Հոդվածում անդրադարձ կա նաև 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին` նշելով, որ այդ ժամանակ մայրաքաղաքում 10 մարդ է զոհվել, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում՝ Փաշինյանը, հետապնդման են ենթարկվել, իսկ ներկայիս վարչապետը նույնիսկ ստիպված է եղել 2 տարի անցկացնել բանտում: