Քրեական հետախույզները թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Մայիսի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ժամը 21.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղից բերման ենթարկեցին նույն գյուղի 28-ամյա մի բնակչի:

անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ՀԶ