Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ կլինի, նույնիսկ խաղաղության պայմանագրից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

Գյումրիում ռուսական ռազմաբազան կապահովի Հայաստանի անվտանգությունը նույնիսկ խաղաղության պայմանանագրի ստորագրումից հետո։ Առանց անվտանգության երաշխավորության Հայաստանը կվերածվի տարանցիկ հանգույցի։ Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Ավատկովը։

«Ռուսաստանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության և խաղաղության երաշխավորը, դա գիտակցում է նույնիսկ Վրաստանը՝ չկիրառելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ։ Հայաստանը եղել է և կմնա Ռուսաստանի դաշնակիցը։ Մենք պատմական բարեկամներ ենք, իսկ պատմությունը ոչ ոք չի փոխել։ Այսօր Արցախում ռուսական խաղաղապահներն են, այլ ոչ թուրքական, իսկ դա կարևոր է։ Այնտեղ կառուցվել են հիմնարար շինություններ՝ եկեղեցի, մզկիթ և հուշարձան՝ նվիրված խաղաղպահներին։ Այնպես որ, ասել, թե Ռուսաստանի ներկայությունն Արցախում կարճ ժամանակում կավարտվի, բարդ է»,- ասել է քաղաքագետը։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում, որը մարտահրավեր է նետել միջազգային հարաբերությունների համակարգին, հռչակել է իրեն համաշխարհային տերություն, որն իբր ունակ է ազդել աշխարհի ճակատագրի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։