Դատարանը կքննարկի թարգմանիչ ներգրավելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 28, 24News

աննա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, թույլատրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին ժամանակավորապես՝ հուլիսի 5-ից մինչև հուլիսի 19-ը բացակայել երկրից:

Այդ օրերին նա լինելու է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ մասնակցելու է ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքներին, նաև ունենալու է մի շարք հանդիպումներ։ Դատարանն այսօր շարունակեց «Սիլվայի գործով» ապացույցների հետազոտումը։ Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հրապարակած մի շարք ապացույցների մեջ տեղ են գտել ոչ հայերեն, լատինատառ բառեր, ինչն անընդունելի է համարվել պաշտպանների կողմից։

Խոսքը գնում է անգլերեն լեզվով կազմված վճարային հանձնարարականների մասին, որոնց թարգմանության համար դատարանը որոշել է անգլերենի թարգմանիչ ներգրավել։

Այդ հարցի քննարկումը կլինի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հուլիսի 19-ին, ժամը 13։00-ին։

--00—ԻԴ

Տեսանյութեր