ՀԱՊԿ-ում հաշտվել են այն մտքի հետ, որ 1 տարի գլխավոր քարտուղար չի նշանակվի․ «Kommersant»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

բելառուս

ՀԱՊԿ-ում հաշտվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով դեռ մեկ տարի չի նշանակվի գլխավոր քարտուղար։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում  կշարունակի պաշտոնավարել ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմիրիկովը։

«Մինչև 2020 թվականը ՀԱՊԿ ղեկավարը կլինի նաև գլխավոր քարտուղարի պաշտոնակատար», - ասել է «Kommersant»-ի ՌԴ արտգործնախարարությանը մոտ կանգնած հավաստի աղբյուրը և հաստատել, որ ՀԱՊԿ-ում ևս կա նման  տրամադրվածություն։

«Նշանակումը ակնկալում ենք մյուս տարի։ Ճգնաժամ և փակուղի կազմակերպությունում չկա․ ՀԱՊԿ-ն աշխատում է համապատասխան նախատեսված ծրագրերի»։

«Kommersant»-ն նաև հիշեցնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը հաստատել էին ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 5-ը՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ Այդ երկրների նախագահները, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, հանդիպել էին թեկնածուի հետ և իրենց աջակցությունը հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Զասին չէր ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ «Kommersant.ru»-ի՝ նրա դիրքորոշման պատճառով է, որ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի նշանակմանն անհրաժեշտություն էր առաջացել։ Աղբյուրը նաև հիշեցնում է, որ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրգործ էր հարուցել։