Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 16 325 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

1089942.jpg

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հասատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 325-ով, քովիդի պատճառով մահվան դեպքերինը՝ 60-ով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 9-ին այդ մասին լրագրողներին հայտնել են վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Արձանագրված մահերի թիվը վերջին օրը դարձել է առավելագույնը հունիսի 25-ից ի վեր:

Մեկ օր առաջ երկրում արձանագրվել է վարակման 17 862 եւ մահվան 45 դեպք, ընդամենը համավարակի սկզբից՝ համապատասխանաբար 18 746 886 եւ 382 846։ Ապաքինման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 13 092-ով՝ մեկ օր առաջվա 8 721-ի դիմաց, մինչեւ 18 061 168, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ԶՀ

 

Տեսանյութեր