Հայոց աշխարհը 4515 տարեկան է, Հայկյան տոմարով այսօր Նոր տարի է․ Թագուհի Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Այսօր Նավասարդի 1-ն է, այսինքն՝ Բուն հայոց թվականով կամ Հայկյան տոմարով Նոր տարին: Հայոց աշխարհը 4515 տարեկան է:

Գիտեի՞ք, որ պատմական Հայաստանում այս տոնը կրում էր համաժողովրդական բնույթ, որին մասնակցում էին ամբողջ ազգի ներկայացուցիչները,մեծ խրախճանքներ ու տոնախմբություններ էին լինում։

Տոնակատարությանը ներկա էր լինում թագավորն իր շքախմբով։ Դուրս էր բերվում նաև բանակը։

Պատմում են, որ մինչև հարյուր քսան հազար զինվորականներ էին մասնակցում։ Այդ օրը Արածանիի ափին կարելի էր տեսնել գույնզգույն վրաններ, գետափն ստանում էր վրանաքաղաքի տեսք՝ տարածվելով դաշտերի և բլուրների վրա։ Վրանների մեջ շքեղագույնն էր ոսկեդիպակ վրանը, որը թագավորինն էր, ապա աչքի էին զարնում նախարարների վրանները, որոնք մեկը մյուսից գեղեցիկ էին։

4515 տարի առաջ Հայկը հաղթեց Բելին: Հաղթանակները կրկնել է պետք:

Շնորհավոր Հայոց Ամանոր»:

--00—ԼՄ