Ռազմական դրություն հայտարարելու նախագիծն իմ սեղանին է․ հարցը օրակարգում է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ռազմական դրություն հայտարարելու նախագծին։

«Նախորդ օրը կեսգիշերից Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու նախագիծը գտնվում է իմ սեղանին։

Անվտանգության խորհրդի և այլ ֆորմատներով պարբերաբար գնահատում ենք իրավիճակը և նման որոշման անհրաժեշտությունը։ Եվ քանի այդ որոշումը չենք կայացրել, նշանակում է՝ գտնում ենք, որ նման որոշման անհրաժեշտություն չկա ոչ թե էն պատճառով, որ ագրեսիա չկա, այլ որոշվեհտև դա շատ լուրջ որոշում է, որն ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Եվ նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը պետք է գնահատել՝ մի շարք դրվագներում մեր փորձը հաշվի առնելով։ Այսինքն՝ նկատի ունեմ, այդ հարցը օրակարգում է, և իրավիճակը օրվա ընթացքում մի քանի անգամ գնահատվում է՝ գնա՞լ նման որոշման, թե՞՝ ոչ։ Այս պահին նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահի այդ որոշումը չի կայացվի՝ կախված իրավիճակի գնահատականից»,-ասել է նա։

--00—ԼՄ