Մոսկվայում հանդիպել են ՌԴ-ի և Ադրբեջանի վարչապետները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

դս

Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվում է օպերատիվ որոշումներ կայացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների համատեքստում համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում Կասպյան տնտեսական ֆորումում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Միշուստինի խոսքով՝ օպերատիվ որոշումներ են կայացվում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացման համար։

«Այդ միջոցներն արդեն տալիս են իրենց արդյունքները, առաջին հերթին, առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,- ասել է Միշուստինը:

--00—ԻԴ