Երբ հարաբերությունները կարգավորեն, Հայաստանը կինտեգրվի Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, իբրև Թուրքիան Հայաստանից դրական ազդակներ է տեսնում հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին նա հայտարարել է թուրքական Ahaber հեռուստաընկերության եթերում:

Իբրահիմ Քալընը նաև պնդել է, որ հայ–թուրքական հարաբերությունները ինչքան էլ առանձին գործընթաց լինեն, կապված են հայ–ադրբեջանական գործընթացի հետ, և որ իրենք իբրև թե «զգուշավոր են», քանի որ գուցե Հայաստանը ինչ–որ հարցում հետքայլ անի։

Քալընը նաև կարծիք է հայտնել, թե իբր երբ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի, Հայաստանը կդառնա ավելի ազատ և կինտեգրվի Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսություններին։

--00—ԼՄ