Նոյեմբերի 5-ի հանրահավաքին չգնալով՝ Ալիևի բերանը լեզու ենք դնում և մասնակից դառնում կապիտուլյացիային

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Սոչիում ընդունված հայտարարությունը ապտակ է Հայաստանի Հանրապետությանը և Արցախի գոյությանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստանի Հանրապետական» կուսակցության խորհրդի անդամ Հասմիկ Ափյանը:

Նրա համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանը զոհերի և գերիների խնդրով անհանգստացած լիներ, Սոչիում այդ հարցը կբարձրացներ և կպահանջեր, որ հայտարարության մեջ ներառվեր:

Անդրադառնալով նոյեմբերի 5-ին սպասվող հանրահավաքին՝ Հասմիկ Ափյանը նշեց, որ Արցախի ժողովուրդը հասկանում է, որ «խաղաղության պայմանագիրը» կապիտուլյացիայի պայմանագիր է լինելու և արցախցիները ոտքի են կանգնել, մենք էլ պարտավոր ենք նրանց ձայնին ականջալուր լինել. «Պետք է գիտակցենք, որ հանրահավաքին չգնալով՝ մենք Ալիևի բերանը լեզու ենք դնելու և մասնակից ենք դառնալու սպասվող կապիտուլյացիային:

Այս հանրահավաքը իշխանափոխության համար չէ, այլ Արցախի և հայապահպանման հանրահավաք է: Նոյեմբերի 5-ի հանրահավաքը կարևոր է, որ աշխարհն իմանա՝ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշվելու իրավունք, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ