«Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Noa-Pyunik-750x375-1-750x375

2022/23թթ մրցաշրջանի երկրորդ հատվածին ընդառաջ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հունվարի 14-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Միջերկրական ծովի ափին գտնվող Բելեք (Թուրքիա) քաղաքում: Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:

«Փյունիկը» հավաքի երկրորդ հատվածում կանցկացնի նաև 6 ընկերական հանդիպում: Ահա դրանց ժամանակացույցը.

21.01. «Փյունիկ»-«Դնեպր-1» (Ուկրաինա)

04.02․ «Փյունիկ»-«Մակտարալ» (Ղազախստան)

04.02․ «Փյունիկ»-«Վերես» (Ուկրաինա)

09.02. «Փյունիկ»-«Բալթիկա» (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ»-«Օրենբուրգ» (Ռուսաստան)

13.02․ «Փյունիկ»-«Ալեքսանդրիա» (Ուկրաինա)

2022/23թթ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 24-ին, հյուրընկալվելով Չարենցավանի «Վանին»։

--00—ՅՄ