Ռուստամ Բադասյանին 2-օրյա արձակուրդ է տրամադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Բադասյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյաին արձակուրդ է տրամադրվել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

  1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հունվարի 30-31-ը ներառյալ:
  2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը»:
  3. --00—ԼՄ