Զորամասի վաշտի կացարանը ժամանակավոր էր, իտալական մոդուլային զորանոցների 1-ին խմբաքանակը ՀՀ-ում է. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

դս

Զորամասի ինժեներասակրավորային կացարանը, որում տեղակայված են եղել զինծառայողները, եղել է ժամանակավոր մինչև ժամանակակից չափորոշիչներին համաձայն մշտական տեղակայման վայրի առկայությանը։ Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Դեռևս ամիսներ առաջ ՊՆ-ն ձեռք է բերել իտալական արտադրության մոդուլային զորանոցներ որոնց առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի հատկացման աշխատանքներ, որից հետո կմոնտաժվեն»,- նշել է ՊՆ խոսնակը։

--00--ԱՀ