Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ Էրդողանին՝ ինչո՞ւ չեք բացում այն. Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

828811d9-d551-495e-905a-3643656ffb7e.jpg

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է հայ-թուրքական սահման, որտեղից դիմել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա այս մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Հայ-թուրքական սահմանից հարցնում եմ նախագահ Էրդողանին՝

- Ինչո՞ւ չեք բացում սահմանը:

- Ինչո՞ւ եք հետաձգում այս քայլը, որը հեղափոխություն է անելու տարածաշրջանում։

-Դուք չգիտե՞ք, որ Հայաստանի հետ սահմանի բացումը կփոխի մեր երկրի արևելքի ճակատագիրը», - գրել է Փայլանը:

--00—ԶՀ