ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում մարտի 10-ին հրազենի կիրառմամբ զանգվածային ընդհարում է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` երեքը: Այդ մասին հայտնում է Bloknot-volgograd.ru-ն
Աղբյուրը նշում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել մի դաղստանցու հետ կապված վեճի պատճառով: Կոնֆլիկտն ի սկզբանե կրել է տնտեսական բնույթ: Դաղստանի վեց քաղաքացի մտել է Ֆրոլովոյում գտնվող ու հայ-ադրբեջանական խառը ընտանիքին պատկանող խանութ-գրասենյակ: Հայ-ադրբեջանական ընտանիքի ներկայացուցիչները գործարարներ են, նրանք զբաղվում են առևտրով:
Փոխհրաձգության մասնակիցներից մեկի պատմելով՝ առաջինը կրակ են բացել դաղստանցիները. դրա հետևանքով զոհվել է մեկ հայ: Վիրավորներից երկուսը դաղստանցի են, մյուսը՝ հայ-ադրբեջանական ընտանիքի անդամ, որի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքի վայրից փախուստի դիմած չորս դաղստանցիները բերման են ենթարկվել: