Աբովյանում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա հայտնվել մոտակա գրասենյակի ներսում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

3f679135-4e27-4a0d-b969-6cae875a2f9f.jpg

Այսօր՝ փետրվարի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Ռոսիայի և Սուրեն Մնացականյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել հետիոտնին, ապա հարվածել Գագիկ Ծառուկյանի որդուն պատկանող գրասենյակի ալյումինե էլեկտրական դռանը և հայտնվել ներսում։ Այս մասին հայտնում է Shamshuan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Վրաերթի մասին Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, քննչական բաժնի պետ Կարեն Փթուկյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչ  Հակոբ Թամազյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ;

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ոստիկանությունն քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Վերջինս «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

 
--00—ԶՀ